Վարչական պատասխանատվության է ենթարկվել «Էյ Բի Սի ֆարմացիա»-ն

ԼՈՒՐԵՐ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ստուգում է իրականացվել օծանելիքակոսմետիկական ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող «Էյ Բի Սի ֆարմացիա» ՍՊԸ-ում:

Ստուգման արդյունքում պարզվել է, որ ապրանքատեսակներն իրացվում են առանց համապատասխանության հավաստման փաստաթղթերի և մակնշմանը ներկայացվող պահանջների խախտմամբ:

Ընկերությունը հայտնաբերված խախտումների համար ենթարկվել է վարչական պատասխանատվության: Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

Оцените статью
error: Content is protected !!