Պաշտոնական․ Կապանի ԲԿ-ն՝ կորոնավիրուսով հիվանդի մեկուսացման տարածված լուրերի մասին

ԲԼՈԳ

Կապված համացանցում տարածված կեղծ լուրերի՝ իբր Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականության։ Այս մասին հայտնում են ԲԿ-ից։

«Պաշտոնապես հայտնում ենք, որ առ այսօր, ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս չի մեկուսացվել։

Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսի»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես էր եկել ուղիղ եթերով՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման հետ կապված մի շարք կարևոր հարցերի։

Մանրամասները դիտեք ստորև տեսանյութում․

Оцените статью
error: Content is protected !!