Ո՞վ է եղել Արփինե Հովհաննիսյանի հարսանիքի քավորը

ՇՈՈՒ֊ԲԻԶՆԵՍ

Օրերս ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Արփինե Հովհաննիսյանի

«Աստղիկ» ԲԿ փոխտնօրեն Արշակ Մնացականյանի հարսանիքն էր։ Նորապսակները եկեղեցում պսակադրվելուց հետո խնջույք են կազմակերպել,

որին ներկա են գտնվել ընկերներն ու հարազատները, այդ թվում Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Արման Սահակյանը, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Վաչե Գաբրիելյանը, Արմեն Գեւորգյանը եւ այլք։

Երեկոյի ընթացքում իրենց կատարումներով հանդես են եկել երգիչ Հայկոն, Արա Մարտիրոսյանը: Խնջույքն իրենց ելույթով

զարդարել եւ հյուրերին ուրախացրել են Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Արման Սահակյանը՝ իրենց «Իմ ընկեր» հայտնի երգի կատարմամբ։

Ըստ որոշ աղբյուրների ՝ նրանց հարսանեկան քավորը հայտնի օլիգարխ է, ով եկել է ՌԴ-ից:

Оцените статью
error: Content is protected !!