Երջանիկ եմ, որ Նարեի նման հրաշք աղջիկ ունեմ

ԼՈՒՐԵՐ

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան

իր էջում գրել է. «Շնորհավորելով կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ ուզում եմ հիշեցնել, որ կանանց արժևորումը և նրանց իրավունքների պաշտպանությունը մեր բոլորի կողմից սկսվում է դեռ ներարգանդային կյանքից, երբ պտղի սեռը հայտնի դառնալուց հետո, ոմանք որոշում են ընդհատել այդ հղիությունը։

Եկե՛ք ընդունենք, որ չի կարող լինել կանանց նկատմամբ բռնությունից զերծ և բոլորի համար հավասար իրավունքներով հասարակություն, երբ որևէ ընտանիքում որոշում է կայացվում դադարեցնել հղիությունը, քանի որ պտուղը իգական սեռի է։

Եկե՛ք ընդունենք, որ պետք է ազգովի արմատախիլ անենք այդ «ավանդույթը» և կանանց բոլոր իրավունքները պաշտպանենք հենց կյանքի սկզբնավորումից։

Հ.Գ. երջանիկ եմ, որ Նարեի նման հրաշք աղջիկ ունեմ և չեմ պատկերացնում կյանքս առանց նրա»:

Оцените статью
error: Content is protected !!