Ահազանգեր ենք ստանում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից…նոր մանրամասներ

ԼՈՒՐԵՐ

Ահազանգեր ենք ստանում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից, որ հրահանգ կա առ այն, որ պիտի բոլորին դուրս հանեն, որովհետև ինչ-ինչ միջոցառումներ են կազմակերպվում։

Կխնդրեի մի փոքր տեղեկատվություն տալ»,- դիմելով Արդարադատության նախարարին՝ ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Խուճապի հետ կապված խնդիր չկա, Ձեր տեղեկությունը լիարժեք ճիշտ չէ, որովհետև բոլորին էնտեղից չեն հանում։ ՔԿՀ-ներում որևէ տեստ, որ անցկացվել է, բացասական են եղել,

որևէ դատապարտյալի մոտ մինչ այս պահը չի հաստատվել կորոնավիրուս։ Իսկ դատապարտյալների հիվանդանոցը կարող է որոշակի շենքային պայմաններ ապահովել, որ հանկարծ նման դեպք լինի,

դատապարտյալները հնարավորություն ունենան բուժօգնություն ստանալու»,- արձագանքեց Ռուստամ Բադասյանը։

Оцените статью
error: Content is protected !!