Արցախը Հայաստան չէ, և վերջ. Բակո Սահակյանի խոսքը․․․

ԼՈՒՐԵՐ

Դավիթ Ջալալյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել

Արցախը Հայաստան չէ, և վերջ. Բակո Սահակյանի խոսքը․․․

ՀՀ կառավարության՝ մեր երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ականատեսը եղանք չեմ վախենա պնդել ապազգային մի իրողության։

Ողջ Հայաստանում քաղաքացիների տեղաշարժը խիստ սահմանափակված է, բոլորս ապրում ենք ծանր օրեր։ Բայց արի ու տես, որ մեր հայրենակիցների մի հատված ակտիվորեն նախապատրաստվում է ընտրությունների։

Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը արագացված ռեժիմով «համախմբում» է տասնյակ հազարավոր մարդկանց։

Այո, Արցախում ըստ պաշտոնական տեղեկությունների կորոնավիրուսի վարակման դեպքեր չեն արձանագրվել և տա Աստված, որ չարձանագրվեն։ Կորոնավիրուսի դեպքեր չեն արձանագրվել նաև Հայաստանի մարզերի մեծ մասում․․․։

Իրականում մենք գործ ունենք քաղաքական մի վտանգավոր խաղի հետ, որը խարխլում է մեր մեկ ընդհանուր պետության հիմքերը։

Սկսենք նրանից, որ զուտ հասարակության անվտանգության տեսանկյունից, Արցախի իշխանություններն ի դեմս նախագահ Բակո Սահակյանի պարտավոր էին երկրում հայտարարել արտակարգ դրություն և հետաձգեին ընտրությունները։

Երկրորդ, Արցախի իշխանությունները պարտավոր էին հայտարարել արտակարգ իրավիճակ ի զորակցություն ՀՀ իշխանությունների, բայց․․․։ Բակո Սահակյանը չգնաց մարդասիրական և կեսական առումով խիստ կարևոր այդ քայլին։

Առաջին հայացքից թվում է թե, Բակո Սահակյանի համար նույնիսկ ձեռնտու կլիներ ընտրությունների հետաձգումը։ Նա որոշ ժամանակ ևս կշարունակեր մնալ նախագահի աթոռին։ Բայց, նույնիսկ նման հեռանկարն ու մոտիվացիան չկանգնեցրին Սահակյանին հակադարձել ՀՀ իշխանություններին և առաջ քաշել հետևյալ թեզը՝ Արցախը Հայաստան չէ,

և վերջ։ Այո, Բակո Սահակյանի համար Արցախը Հայաստան չէ, և վերջ։ Մեր ընդնուր պետության համար ծանր իրավիճակում Արցախի նախագահը ասաց իր խիստ սուբյեկտիվ խոսքը։

Սահակյանին հաջողվեց տարբերվել Նիկոլ Փաշինյանից, նմանվելով մեկ այլ իր համար գուցե ավելի հոգեհարազատ պետության առաջնորդին՝ Վլադիմիր Պուտինին։ Վերջինս ի տարբերություն Բակո Սահակյանի փորձում է տարբերվել ոչ թե ասենք Բելառուսի նախագահից, այլ աշխարհի բոլոր առաջնորդներից։

Պուտինը փորձում է Ռուսաստանը ներկայացնել որպես փրկչի, ըստ էության թքած ունենալով հազարավոր մարդկային կյանքերի վրա։ Պուտինը ևս պատրաստվում է ընտրությունների, աշխարհին ցույց տալու համար, որ նույնիսկ աղետալի իրավիճակում մարդիկ երկու ձեռքով կողմ են իր պաշտոնավարությանը նույնիսկ զառամյալ ծերունու կարգավիճակում։

Ստեղծված իրավիճակում հարկ եմ համարում արժանին մատուցել Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած կառավարությունը, գիտակից և արժանապատիվ դրսևորման համար։ Բոլորս համոզվեցինք, որ ՀՀ վարչապետը երբևէ իրեն թույլ չի տվել միջամտել Արցախի իշխանությունների գործողություններին։

Արցախը Հայաստան է, և վերջ․ սա Փաշինյանի կոչն էր, որը ցավոք արձագանք չստացավ Բակո Սահակյանի իշխանության կողմից։

Оцените статью
error: Content is protected !!