Բրազիլիայի նախագահը կարգադրել է չեղարկել հայտարարված կարանտինը

ԼՈՒՐԵՐ

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն դիմել է երկրի նահանգապետերին՝ կարգադրելով չեղարկել հայտարարված կարանտինը, ինչպես նաև բրազիլացիներին կոչ է արել վերադառնալ աշխատանքի, հայտնում է Reuters-ը:

Բոլսոնարուն կոչ է արել շարունակել «նորմալ կյանքը» և պահպանել աշխատատեղերը:
Ըստ նրա՝ Իտալիայի իրավիճակը չի կարող լինել Բրազիլիայում, քանի որ Լատինական Ամերիկայի կլիման տաք է,

իսկ երկրում ապրում են երիտասարդներ: «Մարդկանց մեծ մասը վախենալու բան չունի, քանի որ հիվանդանում են մեղմ ձևով»,- ասել է Բոլսոնարուն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայամիի քաղաքապետը վարակվել էր COVID-19 կորոնավիրուսով՝ Բրազիլիայի նախագահի հետ հանդիպումից հետո:

Оцените статью
error: Content is protected !!