Հայաստանում թոքերի արհեստական օդափոխման ընդամենը 42 սարք կա․ առողջապահության նախարար

ԼՈՒՐԵՐ

Պացիենտների թվի աճմանը զուգընթաց մոտեցումները փոխվում են։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով

պատգամավորների այն հարցերին, թե ունենք արդյոք մենք հանրապետության իվանդանոցներում բավարար քանակի մահճակալներ, ինչպես նաեւ թթվածնի մատակարարման սարքեր՝ կորոնավիրուսով վարակվածներին սպասարկելու համար։

Թորոսյանի խոսքերով՝ ներկայում Երեւանում գործում է 4 հատուկ բժշկական կենտրոն։

«Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վնասվածքաբանության ինստիտուտը, Ոստիկանական հոսպիտալը եւ «Սուրբ Աստվածածին» հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքը ընդհանուր առմամբ ունեն 650 մահճակալ»,- պարզաբանեց Թորոսյանը։

Նա նաեւ նշեց, որ մարզային բժշկական կենտրոնները նույնպես կարող են նման աշխատանք կատարել։

Խոսելով արհեստական շնչառության սարքերի մասին՝ նախարարն ընդգծեց, որ ներկայում իրենց տրամադրության տակ 42 սարք կա, որոնցից միայն մեկն է օգտագործվում։

«Մենք սկսել ենք 7 սարքերի գնման գործընթացը։ Սակայն ամբողջ աշխարհում նման սարքավորումների դեֆիցիտ կա»,- ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ իրենց տրամադրության տակ եղած սարքերը իրավիճակի սրման դեպքում կարող են պարզապես չբավարարել բոլոր կարիք ունեցողների պահանջները։

Оцените статью
error: Content is protected !!