Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը կոմունալ վճարների մասին

ԼՈՒՐԵՐ

Կա կոնտեքստ, որ եկեք՝ կոմունալ վճարները հետաձգենք։ Հարց՝ պետական աշխատողների կոմունալներն ինչո՞ւ պետք է հետաձգվեն,

նրանք աշխատավարձ են ստանում, կամ ապահովված խավինն ինչո՞ւ պիտի հետաձգվի։ Պետք է թիրախավորված լինի։ Նույնիսկ սոցիալապես անապահով այն խավերի համար, որոնց կյանքում ոչ մի բան չի փոխվել, ասենք՝ մարդը նպաստառու է, ինչպես փետրվարին էր նպաստառու,

այնպես էլ հիմա է»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՀԿ-ական Էդմոն Մարուքյանի հարցին։ Վարչապետը հավելեց, որ պարետը ՀԾԿՀ-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել բոլորի հետ, որպեսզի անջատումներ չլինեն, այդ թվում՝ «Գազպրոմ-Արմենիա»-ի։

«Սրա մասին շուտ չէինք խոսում, որպեսզի այն չօգտագործվեր կոմունալները չվճարելու ազդանշան։ Իմ կոչն է, որ նրանք, ովքեր ունեն էդ հնարավորությունը, վճարումները չուշացնեն»,- նշեց վարչապետը։

Оцените статью
error: Content is protected !!