Նոր մանրամասներ Հայաստանում կորոնшվիրուսի մասին

ԼՈՒՐԵՐ

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ 265 քաղաքացի կա:

Բուժվել եւ դուրս է գրվել 16 մարդ,  բացասական է եղել 1315 թեստի պատասխան:

Հիշեցնենք, որ Հայաստանում առաջին դեպքը գրանցվեց մարտի 1-ին: Մահվան ելքով դեպքեր առայժմ չեն գրանցվել, կա 1 հիվանդ՝ 77-ամյա մի քաղաքացի, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Երեկ՝ մարտի 24-ի առավոտյան, հրապարակվել էր 235 դեպքի մասին, երեկոյան ՀՀ վարչապետը հայտնեց 249-ի մասին։

Оцените статью
error: Content is protected !!