Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է…նոր մանրամասներ

ԼՈՒՐԵՐ

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առայսօր հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:

Նշվում է, որ օրվա ընթացքում բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի վարակի վերաբերյալ ահազանգեր չեն եղել, մեկուսացվածների նոր փաստեր չեն արձանագրվել:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման

կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

Оцените статью
error: Content is protected !!