Ուղևորները վրդովված են Զվարթնոց օդանավակայանում,նրանց թույլ չեն տալիս թռչել

ԼՈՒՐԵՐ

Այսօր  ժամը 18։50-ին նախատեսված  «Ուրալյան ավիաուղիներ»-ի՝ Երևան-Սոչի չվերթը չի կայացել։

Փաստի առաջ կանգնած ուղեւորները չեն կարողացել  թաքցնել իրենց վրդովմունքը։   Նրանք պնդում էին, որ բավական թանկ  գներով գնել էին տոմսերը, իսկ օդանավակայանում թույլ չեն տվել ինքնաթիռ նստել ։

Ավելի վաղ Հայաստանում ՌԴ դեսպանատունը  հայտարարել էր, թե  Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ, քանի որ  ՌԴ համաճարակաբանական իրավիճակի վերահսկողության համար պատասխանատու իրավասու մարմինների կողմից չի  տրվել համապատասխան թույլտվություն ուղեւորներ վերցնելու։

«Զվարթնոց միջազգային օդանավակայաններ»ընկերության  հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը հայտնեց,ո ր  չվերթի չեղարկման համար իրենք պատասխանատվություն չեն կրում։

Միայն տեղեկացրեց, որ ինքնաթիռը չի մեկնել, իսկ մնացած հարցերի համար առաջարկեց դիմել  «Ուրալյան ավիաուղիներ»-ին,որտեղից զանգերին ընդհանրապես չպատասխանեցին։

Оцените статью
error: Content is protected !!