Պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել…նոր մանրամասներ

ԽՈՀԱՆՈՑ

Երեկ՝ ապրիլի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղից դեպի Եղեգնավան գյուղ տանող ճանապարհին՝ ծիրանի ծառից դի կա կախված:

Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում՝ ծիրանի ծառից երկաթյա մալուխով կախված վիճակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Ռաֆիկ Ա.-ի դին:

Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

 

Պարզվել է, որ Ռաֆիկ Ա.-ն ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Оцените статью
error: Content is protected !!