Մեկընդմիշտ ականջներիդ օղ արեք. չհամարձակվեք իմ հազարամյա դավանանքն, իմ եկեղեցին ու Աստծուն պաշտպանել ինձանից. Ստյոպա Սաֆարյան

ԲԼՈԳ

 

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վաղ մանկուց մեր առաքելական հավատի հետ ինձ հաղորդակից է դարձրել իմ երջանկահիշատակ Հայկուհի տատը, ով ինձ հետն էր վերցնում սրբատեղիներ ուխտագնացության ժամանակ ու շշուկով հորդորում, որ «ոչ մի տեղ չպատմեմ, որպեսզի հանկարծ չնեղացնեն»:

Ու թերևս նրանից է գալիս, որ երբեք իմ պատկերացումներում հավատը ոչ մի կերպ չի նույնականացել եկեղեցու սպասավորների հետ, որովհետև կապը աստծու հետ միշտ է եղել չմիջնորդավորված իմ մտքերում, աղոթքներում:

Դրա արդյունքում, ի տարբերություն շատերի, մեծ հիասթափություններ չեմ ունեցել, երբ այս կամ այն սկանդալային տեղեկությունն է հրապարակվել հոգևոր դասի կոնկրետ ներկայացուցիչների «սխրագործությունների» մասին:

Կանանցով ու երեխաներով բեռնված ավտոմեքենաների վրա հանուն կաթողիկոսի քարեր նետող այս վարդապետի մասին շատ էի լսել: Դեհ, ինչպես իրեն այդպես չպահի, երբ Մայր Աթոռից քեզ գործուղում եմ Արգենիտնայի տաք ջրերում ու երկնքի տակ վայելելու կյանքը…

Оцените статью
error: Content is protected !!