Պատկերացնո՞ւմ եք՝ կաթողիկոսը նման հայտարարություն աներ Քոչարյանի օրոք. Ալեն Սիմոնյան

ԲԼՈԳ

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր «Առաջին լրատվական»-ի եթերում անդրադարձել է Ամենայն հայոց կաթողիկոսի հայտարարությանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ:

«Ես մեծ ցավ ապրեցի, որ Ամենայն հայոց կաթողիկոսն իջավ քրեական գործի խափանաման միջոցի փոփոխման մակարդակի և սկսեց զբաղվել դատական ատյանում քրգործի խափանման միջոցի փոփոխման հարցով, ոչ թե ընդհանուր մարդկասիրական, այլ՝ կոնկրետ մի մարդու հետ կապված, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Իմ համար դա շոկ էր»,- ասել է Սիմոնյանը:

Հարցին, թե ի՞նչն է խանգարում, որ կաթողիկոսի այդ հայտարարությունն ընկալվի սոսկ մարդասիրական քայլ, Սիմոնյանը պատասխանել է. «Առաջին հերթին՝ անուն նշելը (Ռոբերտ Քոչարյանի) և հետո` 21 տարվա լռությունը:

Իր պատմությունը սկսվեց հոկտեմբերի 27-ով, երբ ինքը գահադրվեց, դրանից այս կողմ շատ ու շատ դեպքեր են եղել` «Մարտի 1», «Սասնա ծռեր», Հաց բերող և այլն: Երբ մենք քեզ տեսնում ենք ամանորյա ուղերձից ամանորյա ուղերձ ու մեկ էլ երբ բարձրաստիճան հոգևորականի հետ կապված քրգործ է հարուցվում ու դրանից մեկ օր անց սկսում ես խոսել Ռոբերտ Քոչարյանի մասին, ես չգիտեմ` դրան ինչ գնահատական պետք է տալ:

Պատկերացնո՞ւմ եք՝ կաթողիկոսը նման հայտարարությամբ հանդես գար Քոչարյանի օրոք, կամ «Մարտի 1»-ի դեպքերի վերաբերյալ: Կամ կաթողիկոսը խոսեր, երբ Սերժ Սարգսյանը

Ստամբուլյան կոնվենցիան էր ստորագրում. ինձ հետաքրքիր է, կաթողիկոսն ինչո՞ւ չէր խոսում կոնվենցիայի մասին Սերժ Սարգսյանի կառավարման օրոք: Հիմա ինքն ավելի ազատ է»:

Оцените статью
error: Content is protected !!