Վանեցյանները վաղը թունավորեն Նիկոլ Փաշինյանի, կամ մեր զինվորների սնունդը․ Ուշքի եկեք

ԲԼՈԳ

Դավիթ Ջալալյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Բա որ նույն վանեցյանները վաղը թունավորեն Նիկոլ Փաշինյանի, կամ մեր զինվորների սնունդը․ Ուշքի եկեք

Թավշյա հեղափոխությունից հետո փորձում էինք հավատել, որ ի դեմս ուժային կառույցների մեր պետության, իշխանությունների, վերջապես ժողովրդի հենասյունն ամուր է։

Ցավոք հավատն ու ցանկությունը մի բան է, իրականությունը բոլորովին այլ։ Այսօր բոլորը փորձում են գտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի

տեսաուղերձին նախորդած մոտնաժված տեսանյութի համացանցում տարածողներին, փորձում են գտնել դավադիրներին, փորձում են գտնել տեղի ունեցածի հիմնական մեղավորներին։

Պահանջում ենք Հ1-ի ղեկավար կազմի հրաժարականը, տեղի ունեցածը կապելով այս կառույցի հետ։ Այն, որ Հ1-ի ղեկավարությունը պետք է հեռանա դա միանշանակ է։ Ավելին, եթե Հանրային հեռուսատընկերության ղեկավարները իրենց հարգեին, ապա գիշերն արդեն հրաժարականի դիմումներ գրած կլինեին։ Ցավով պետք է արձանագրեմ,

որ կատարվածը շատ ավելի վտանգավոր արմատներ ունի և եթե դավադիր ու ապազգային տարրերը արմատախիլ չարվեն, վաղը կարող ենք ունենալ անդառնալի կորուստներ։ Հասկացանք, որ եթե ապտակում են մի այտիդ, պետք է դեմ տաս մյուսը։ Որքա՞ն դեմ տանք։

2018 թվականին համացանցում տարածվեց Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրությունը։ Պետական մակարդակի խայտառակության մի դրսևորում, որի տրամաբանական հետևանքը պետք է լիներ առաջին հերթին Վանեցյանի հեռացումն ու պատասխանատվության ենթարկելը։ Այսօր նույն Վանեցյանը սպառնալիքի լեզվով է խոսում ՀՀ վարչապետի հետ, նույնիսկ քաղաքական պայքար է սկսել իշխանությունների դեմ։

Ի՞նչ եք կարծում, եթե գաղտնալսումից հետո Վանեցյանը պատասխանատվության ենթարկված լիներ, այսօր իշխանության թիկունքում առկա մյուս վանեցյանները կհամարձակվե՞ին տարածել ՀՀ վարչապետին ծաղրող տեսանյութը։ Պատասխանը կարծում եմ պարզ է։ Հավատացեք, դավադիր վանեցյանների քայլը Փաշինյանի դեմ չէր։ Նրանք ստոր հարված հասցրեցին պետությանը և ՀՀ բոլոր քաղաղաքացիներին։ Արդյո՞ք կարող ենք ասել, որ նման վանեցյանները չեն վխտում պետական մյուս կառույցներում։ Բա որ նույն վանեցյանները վաղը թունավորեն Նիկոլ Փաշինյանի կամ մեր զինվորների սնունդը։

Կարո՞ղ ենք բացառել նման դավադրության հավանականությունը։ Բնավ ոչ։ Մենք բոլորս քաղաքակիրթ պայքարի և դրսևորումների կողմնակից ենք։ Մենք բոլորս ուզում ենք, որ երկրում տիրի սիրո և հանդուրժողականության մթնորոտ։ Մենք բոլորս փորձում ենք հավատալ, որ դա հնարավոր է։ Բայց կրկնում եմ, հավատաը մի բան է, դաժան իրականությունը մեկ այլ բան։ Միայն հավատով հնարավոր չէ ուժեղ պետություն կառուցել։ Միայն հավատով հնարավոր չէ ականազերծել դավադիր վանեցյաններին, որոնք պատրաստ են

ցանկացած քայլի պետությանը ծանր հարված հասցնելու համար։ Անկախ ամեն ինչից մեր երկրի համար ծանր իրավիճակում բոլորիս պարտքն է ավելի քան ամուր կանգնելու Փաշինյանի և նրա իշխանության կողքին։ Ժողովրդի և պետության դեմ պատերազմ մղող խմբավորումը անցել է շատ ավելի դաժան ու վտանգավոր գործալաոճի։ Սխալվելու իրավունք չունենք։

Սթափվել է պետք, քանի դեռ ուշ չէ։

Оцените статью
error: Content is protected !!