Օրհնեք ռսի սապոգը, հայեր, քանզի մենք ևս մի Գարեգին Բ ունենք․ Տիգրան Խզմալյան

ԳԼԽԱՎՈՐ

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի գրառումը․ «Ծանոթացեք՝ Գարեգին Բաղրամյան։ ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ։ Ամենայն Հայոց Կարգավորիչ։

Կարգավորիչ Գ․Բ․
Նա երեկ որոշեց, որ «կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած»։

Այսինքն երեկվանից այլևս աշխարհում չկա համավարակ, ՀՀ-ում չկա Արտակարգ դրություն, մեկուսանալ պետք չէ, բոլոր աշխատանքի վայրերը բաց են և մենք, ՀՀ քաղաքացիներս, ստացանք մեր աշխատավարձները, պարգևատրումները, ԵՄ-ից և ԱՄՆ-ից ուղարկված ֆինանսական ու մարդասիրական օգնությունը․․․

Ինչպե՞ս թե, չե՞ք ստացել։ Եվ աշխատանքի էլ չե՞ք գնացել։ Բա պարոն Գարեգին Բաղրամյանն այսպե՜ս է որոշել։ Ու նաև որոշել է, որ «ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի»։

 


Հասկացա՞ք։ Ուրեմն 24-ին խելոք մոմեր կվառեք Եղեռնի պատվին, հետո խելոք կվճարեք «Գազպրոմի» համաշխարհային գնից վեց անգամ թանկ ձեր գազի վարձը,

իսկ եթե չվճարեք փողի բացակայության պատճառով, մոմը մի հանգցրեք, պառկեք անկողնու մեջ, որ չմրսեք, մոմն էլ ձեռքերում պահեք, որովետև «Գազպրոմն» ու Կարգավորիչ Գարեգին Բաղրամյանը անջատելու են ձեր ջեռուցումը։
Օրհնեք ռսի սապոգը, հայեր, քանզի մենք ևս մի Գարեգին ունենք՝ այդ սապոգն օրհնող ու կարգավորող։

Շնորհակալություն վարչապետ Փաշինյանին նրա անվրեպ ու անթերի կադրային նշանակումների համար՝ ԱԱԾ-ի Վանեցյանի, ՆԳՆ-ի Օսիպյանի, Հ1-ի Մարգարիտի ցանկին ավելացավ նաև ՀԾԿՀ-ի Գարեգին Բ-ն»։

Оцените статью
error: Content is protected !!