Հայտնի է Նիկոլ Փաշինյանի անունից կեղծ լուր տարածած Դիաննա Հարությունյանի ինքնությունը…ԱԱԾ-ի նոր բացահայտումը

ԳԼԽԱՎՈՐ

2020 թվականի հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը

շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական լրատվամիջոցներում։

«Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում էական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին», -ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել իր կատարած գործողությունների վերաբերյալ, նշված է հաղորդագրությունում:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը մինչ օրս կալանավորված է:

Իսկ ով է նա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա Սերգեյ Ռոբերտի Մկրտչյանն է, որին ԱԱԾ-Ն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առանց թույլտվության ապօրինի տիրացել է համկարգչային տեղեկատվություն հանդսացող համացանցային

«Facebook.com» կայքի «Դիանա Հարությունյան» անվանմամբ անհատական էջին և դրա օգտագործմամբ համացանցի միջոցով հրապարակայնորեն կատարել է գործողություններ` ուղղված Հայաստանի Հանրապտության և Իրանի Իսլամական Հանրապետության ժողովուրդների միջև ազգային թշնամանք հարուցելուն և ատելություն սերմանելու:

Մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ գործը ուղարկել է դատարան: Քրեական գործը քննելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Оцените статью
error: Content is protected !!