Դավեր իշխանության թիկունքին , ռոբիկ քոչարյանի արյունոտ ձեռքերն էս ո՞ւր հասան. Ալիս Սողոմոնյան

ԲԼՈԳ

Ալիս Սողոմոնյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է արել.

ԴԱՎԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹԻԿՈՒՆՔԻՆ
ռոբիկ քոչարյանի արյունոտ ձեռքերն էս ո՞ւր հասան: Բա նա էլ ինչե՜ր կաներ, եթե կալանքից ազատված (Աստված չանի) լիներ: Դատարանում, այն կադրերը դիտելիս, երբ ռոբիկի դատավարության ժամանակ բանիմաց, ազնիվ, արդարադատություն պաշտպանող փաստաբան Սեդա Սաֆարյանն էր խոսում,

ռոբիկի վայրի, չար, եխիդնի հայացքն եմ հիշում ու սոսկումով մտածում, թե այս վրիժառուն ամեն կերպ, ամեն ստոր քայլի դիմելով՝ նեղելու է այդ ազնիվ կնոջը: Աստված իմ, ինչո՞ւ իմ այդ զգացողությունը փաստվեց Սեդա Սաֆարյանի դստեր ընտանիքի վրա դավադիր հարձակումով, որ ես չեմ կասկածում, թե այն հրահանգ էր բանտախցից:

Ես, որպես կին, որպես Սեդա Սաֆարյանի անձը չափազանց բարձր գնահատող, ցավ ապրեցի այն տեսագրությունները նայելով, որտեղ Սեդայի դուստրն ասում է. «…համ խփում էին, համ հայհոյում…»: Եվ տղամարդիկ, որ կարող են երկու մանկահասակ երեխա ունեցող կնոջը գցել գետնին ու խփել, ծեծել են նաև ընտանիքի մյուս անդամներին՝ փեսայի 66 տարեկան հորը, փեսայի մորը, քրոջը:

: Եվ դա՝ եղեռնի նախորդ օրը, ուշ գիշերով, այն պահին, երբ զտարյուն հայերն իրենց տներում մոմավառությամբ խնկարկում էին եղեռնի զոհերի հիշատակը: Հենց ա՛յդ օրը նման վայրենի, թշնամուն վայել արարք կատարողներն իրենց մեջ հայի արյուն չունեն, ինչպես իր մեջ հայի գեն չունի նրանց հրահանգողը: Վայրենիներ, հայ, բայց ո՛չ հայեր, երիտթուրքեր, դուք ինչո՞վ տարբերվեցիք էն պերմյակովից, որը Ավետիսյանների ամբողջ ընտանիքը գնդակահարեց: Միայն նրանո՞վ տարբերվեցիք, որ ընդամենը ծեծել եք ու չեք սպանել:

Նզովք և անեծք ձեզ:
Ես չկարողացա մինչև վերջ նայել Սեդայի հարցազրույցները՝ ցավ ու վիրավորանք ապրեցի այդ ամենից: Վախս՝ Սեդայի համար, վիրավորանքս հասցեագրեմ մեր իշխանություններին՝ ոստիկանությանը, դատախազությանը, հատուկ քննչական ծառայությանը: Երկու տարի է դուք այս երկրի տերերն եք, ամոթ չե՞ք զգում, որ ժողովրդից արդարորեն դուրս շպրտված տականքները ձեր քթի տակ արդարադատության առաջամարտիկներին նեղում են: Չամաչեցի՞ք, որ դավադիրների չար ձեռքը հասավ ազնիվ մի կնոջ դստեր ընտանիքին:

Ի՞նչ է ստացվում — այս Նոր երկրում արդարադատությունը պաշտպանող անձինք, նրանց ընտանիքներն անվտա՞նգ են: Սա արդյունք է այն ամենաթողության, երբ այդ ռոբիկի տղայի հաշվին անօրեն միլիոնավոր դոլարների առկայությունը վկայող Հանրապետության գլխավոր դատախազը սահմանափակվում է ընդամենն այդ փաստը վկայելով: Արդյունք է այն ամենաթողության,

որ նախկին բացահայտ հանցագործների դեմ քրեական գործեր են հարուցվում չափազանց ուշացումով, երբ նրանք (հավանաբար ներսից ինչ-որ մեկի հուշելով, զգուշացնելով), իրենց թալանը վերցրած, արդեն փախել են Հայաստանից:

Երկու տասնամյակ շարունակ մեր երկրի դատական համակարգն այնպես է խճճվել, լճացել, որ այդ ռոբիկ կոչվածի բուն դատավարությունն այդպես էլ չի սկսվում, որովհետև քոչոյի փաստաբանները շարունակում են 2008-ի ոճիրի հեղինակին կալանքից ազատելու իրենց անհաշիվ միջնորդությունները: Ու երբ Սեդա Սաֆարյանը պնդում էր, թե ժամանակն է արդեն այն 80 հատորում ամփոփված մեղադրանքներին անդրադառնալ, Սեդային

լռեցնելու միջոցը գտան՝ նենգաբար նրա դստեր ընտանիքի վրա հարձակվելով:
Լավ, երկու տարի շարունակ հնարավոր չեղա՞վ մի միջոց գտնել, որ մեղադրյալ քոչարյան ռոբիկի գործն առանձնացվի այդ հավաքական դատավարությունից և առանձին քննվի, ռոբիկի պաշտպանների՝ արդեն անտանելի դարձած միջնորդություններին բանի տեղ չդնելու տարբերակով: Որտե՞ղ է թաքնված քրեական օրենսգրքի այն մութ կետը, ըստ որի ալումյանն ու իր նման մի քանիսը շարունակ վայրահաչում են, թե՝ «Միջնորդություն ներկայացնելը մեզ տրված իրավունք է»:

Նոր Ազգային ժողով ունենք, այնտեղ այս ամենով մտահոգվող կա՞: Հիմա, Սեդա Սաֆարյանի դստեր ընտանիքի դեմ այս դավադրությունից հետո՞ էլ ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկողներ չեն լինելու՝ քրեական օրենսգիրք կոչված այդ լակմուսի թուղթը նորով փոխելու:
Երիցս իրավացի են բոլոր նրանք, ես էլ իրենց հետ, որ համոզված են, թե բանտախցից թելադրվող այս միջնորդությունների նպատակն է հնարավորինս հետաձգել բուն դատաքննությունը. այդ ընթացքում էլի մի քանի կարևոր վկաներ «ինքնասպան» կլինեն:

Այդ ընթացքում ժողովրդից թալանած միլիոնների մի մասը կտրամադրվի ռոբիկի ոճրագործության արդյունքում տուժածներից ու նրանց իրավահաջորդներից թույլ նյարդեր ունեցողներին կաշառելու, որ հասնեն նրանց ցուցմունքների իրենց հաճո փոփոխությանը: Սրան, անշուշտ, ես չեմ հավատում:
Հայաստանի դատական այդ նեխած համակարգն այսօր տնօրինողներ, ձեզ եմ

ասում հեղափոխություն կատարած այն հարյուր հազարավորների անունից, եթե արդարադատություն պաշտանող ազնիվ մարդկանց դեմ դավադիր հարձակումները շարունակվեն, եթե հանկարծ այդ հանցագործ ռոբիկ քոչարյանը կալանքից ազատվի, մեկ ուրիշ՝ ավելի բուռն ու թափով հեղափոխության սպասեք, որի առաջին գործը կլինի ձեր ճահճոտ միջավայրը մաքրելը: Եվ իմ այս

մտահոգոգությանն ավելացնեմ Սեդայի արդար, շատ արդար զարմանքը, թե՝ «…մեր իշխանությունը շատ թողեց, որ ոգևորվեն և տարաբնույթ հարձակումներ լինեն մեզ վրա… հիմա շատ ավելի ագրեսիվ են, շատ ավելի ցինիկ են… Ժամ առաջ պետք է արվեին փոփոխությունները, որ նման բաները չկրկնվեն»: Ես լիովին համաձայն եմ Սեդա Սաֆարյանի հետ, կիսում եմ այդ ազնիվ, պարկեշտ կնոջ մտահոգությունը: Սեդան իմ հերոսուհին է ու շարունակում է մնալ այդպիսին:

Մեր օրերում, հեղափոխությունից երկու տարի անց, եթե նման երևույթներ են կատարվում, մանավանդ, եթե չեն հայտնաբերվելու և անպատիժ են մնալու այդ ուղղորդված հանցագործները, ուրեմն մեր իրավական համակարգի պատասխանատուները առաջին հերթին հարվածի տակ են դնում հեղափոխության նշանակությունը: Եթե հանցագործներն այսօր անարգել ծեծում են ազնվորեն իր գործն անող իրավապաշտպան Սեդա Սաֆարյանի

դստեր ընտանիքի անդամներին, նշանակում է ձե՛զ են մարտահրավեր նետում: Ու եթե դուք շարունակեք դանդաղել, նրանց այս այլանդակ վարմունքը հարվածելու է նաև մեր Վարչապետի հեղինակությանը:

Ուշքի եկեք և գործեք, իրավունքի այսօրվա պարոնայք ներկայացուցիչներ, ժողովուրդը հեղափոխության հաղթանակով ձեզ տվել է գործելու մանդատը:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Оцените статью
error: Content is protected !!