Կորոնավիրուսի նոր դեպքերը 69-ն են, ընդհանուր գրանցվել է 1746 դեպք

ԳԼԽԱՎՈՐ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը

կազմել է 1746, որից 833-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 885-ը, բացասական թեստերը եղել են՝ 17 931-ը, մահվան դեպքերը՝ 28-ը:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 69 նոր դեպք և 30 առողջացած։

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը  1677 էր, բուժվածները՝ 803-ը, փաստացի բուժվողները՝ 846-ը, բացասական թեստերը՝ 17 342-ը, մահվան դեպքերը՝ 28-ը:

Оцените статью
error: Content is protected !!