Իզմիրլյանի հիվանդանոցի մորգում հարմար տեղավորված ականջդ կանչի Ռոբերտ Քոչարյան. Համլետ Աբրահամյան

ԼՈՒՐԵՐ

Համլետ Աբրահամյանը ֆեսբուքյան իր էըում գրառում է արել.

Բանակցությունների հիմքում ինչ դրել են ժամանակին դա էլ այսօր պինդ պինդ մնում է դրված այնտեղ։ Փուլայինը այնտեղ դնելուց հետո առ այսօր հիմքը չի փոխվել ։

Ինչ զարմանալու կամ զայրանալու բան կա այստեղ։ Մինսկի խմբի համանախագահները և բանակցող կողմերը այդ երբ համաձանության եկան հիմքում այլ փաստաթուղթ դնելու մասին։ Նման համաձայնություն չի եղել։ Հիմքում դրված այդ փաստաթղթի փոփոխման մասին պաշտոնական խոսք անգամ չի եղել բանակցող կողմերի միջև։ Ինչ եղել է դա էլ մնացել է։

Այնպես որ իհարկե եթե որևէ բանակցություն դեռևս կա ու ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ չեղած բանակցության հիմքում դեռ որ պինդ պինդ նստած է փուլայինի մադրիդյան փաստաթուղթը։
Իզմիրլյանի հիվանդանոցի մորգում հարմար տեղավորված ականջդ կանչի Ռոբերտ Քոչարյան։

Այնպես որ Մամեդյարովի հերն էլ շուն դառնա, բայց մարդը ասել է իրականությունը։ Իրոք այլ փաստաթուղթ չկա բացի այդ փուլայինից ու նրա մի քանի իմպրովիզացիաներից Կազանայն և այլ անվանումներով։ Թե կա ու ես չգիտեմ տեղը ցույց տվե։ Ազնիվ խոսք խոստանում եմ ուշադիր կարդալ։

Оцените статью
error: Content is protected !!