Կորոնավիրուսը հաղթահարած բժշկի բաց նամակը՝ ՀՀ վարչապետին

ԼՈՒՐԵՐ

Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժանմունքի առաջին կուրսի օրդինատոր,

«Մասիս բժշկական կենտրոն»-ի շտապօգնության 32-ամյա բժիշկ Դավիթ Գալստյանն արդեն 2 շաբաթ է վերադարձել է տուն։ Նա կորոնավիրուսով վարակված այն բժիշկն է, որը առաջնեկի ծննդի մասին լուրն իմացել է մեկուսացման մեջ։ Կորոնավիրուսը հաղթահարած բժիշկը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին։

Բժիշկը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

Հարգելի պարոն վարչապետ, Ձեզ դիմում է անկուսակցական և որևէ նախընտրելի քաղաքական ուժ չունեցող, ուղղակի ՀՀ ՀՊԱՐՏ քաղաքացի։

Հարգելի վարչապետ ուղիղ 2 տարի առաջ ամբողջ մի ազգ ոտքի կանգնեց մերժելու ոչ միայն տիրող քաղաքական ռեժիմը, այլ՝ տիրող գաղափարաբանությունը, բարոյահոգեբանությունը, մտածելակերպն ու գիտակցությունը…

Այն ոգևորությունը ,այն հավատն ու հույսը, սպասելիքները, որ տիրում էր ազգիս, պետք է արդարացի գտնվեմ և ասեմ, կարծես թե իրականանում էին։

Оцените статью
error: Content is protected !!