Նիկոլ, էնքան ասացիր վենդետա չկա, վենդետան իր ոտքով եկավ քեզ հյուր. Սյուզան Սիմոնյան

ԲԼՈԳ

Սյուզան Սիմոնյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է արել.

Նիկոլ, էնքան ասացիր վենդետա չկա, վենդետան իր ոտքով եկավ քեզ հյուր։ Մարդիկ սկսեցին իրար մորթել, բանակներով իրար դեմ դուրս եկան ու երկիրը քաոսի վերածվեց։

Իսկ գոնե գիտես՞, թե երկրում քանի այդպիսի 500 հոգանոց բանակներ կան, որոնք ստվերային են կառավարվում, և ցանկացած ժամանակ, հրամանի դեպքում, երկիրը կործանման կարող են տանել։

Հիշում ես՞, որ ասում էինք անպատժելիությունը առավել դաժան հանցագործություններ է ծնում։ Շան տեղ չէիր դնում։ Մենք անպատժելիությունից և օրինական պատժից էինք խոսում, իսկ դու վենդետայից,

մենք քաղաքակիրթ Նյուրնբերգյան դատավարությունից էինք խոսում, իսկ դու ասում էիր վենդետա չի լինելու։ Հիմա տեսար՞, թե անպատժելիությունը ինչ վենդետայի հանգեցրեց։ Երկրում տեռոր է։

Ու դու արդեն տեռորիստական երկրի վարչապետ ես այսուհետ, որտեղ քեզ ենթարկվող ոստիկանների ներկայությամբ մտնում են հիվանդանոց և մորթում վիրավորներին։ Կա՞ աշխարհում նման նախադեպ, որ հիվանդանոցում հիվանդներ մորթեն։ Չկա։ Եվ սա մեծ հնչեղություն ստացող դեպք է։ Հայաստանը, եթե առաջ պետական ահաբեկչություն իրականցնող երկիր էր, քո օրոք Հայաստանը դարձավ տեռորիզմի,

վենդետայի երկիր, որտեղ մաֆիոզ խմբավորումները ազատ են գործում, նրանց ղեկավարներն էլ քո իսկ թիմակիցների միջնորդությամբ դատարանից ազատ են արձակվում։ Մարդը այլևս չի կարող իրեն պաշտպանված զգալ Հայաստանում, որտեղ կա վենդետա, բայց չկա քաղաքակիրթ պատժի ինստիտուտ, որը մենք Նյուրնբերգյան դատարան էինք կոչել։

Եվ քեզ ուղիղ ասում եմ, Նիկոլ, այդ սպանդի ողջ պատասխանատվությունը քեզ վրա է։ Դու չես կարողանում երկիր կառավարել։ Դու պարզապես այդ համարձակությունը չունես։ Եվ լայվերդ այսուհետ քեզ չեն փրկելու։

Քո օրոք պղծվեց մեր երկիրը վենդետայով, որից դու իբր խուսափում էիր, հրեշտակի թևեր հագնելով։ Մինչդեռ հանցագործին պատժելը վենդետա չէ, վենդետան հիվանդանոցում երեկ տեղի ունեցած սպանդն է։

Оцените статью
error: Content is protected !!