Պետք է պարզ ասել՝ այսօր Ոստիկանությունը ղեկավար չունի, իսկ եթե այնուամենայնիվ կա ինչ֊որ մեկը, ով դեռ «շնչում է»,. Արմեն Դանիելյան

ԼՈՒՐԵՐ

Արմեն Դանիելյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է արել.

Պետք է պարզ ասել՝ այսօր Ոստիկանությունը ղեկավար չունի, իսկ եթե այնուամենայնիվ կա ինչ֊որ մեկը, ով դեռ «շնչում է», դա բնավ էլ չի նշանակում, թե նա «գոյություն ունի», քանի որ այդ պաշտոնյան իսպառ «բացակայում է» և ակնհայտորեն չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին…

Արդյոք Ոստիկանապետի բաճկոնն էր, որ պետք է գեղեցկացներ և ներկայանալի դարձներ Արմեն Սարգսյանին, երբ Ոստիկանապետի պաշտոնակատարի կարգավճակում արդեն իսկ պարզ էր, որ էս «խեղճ ու կրակ մարդը» փորձում էր բարձրացնել մի ծանրաձող, որն իր պարագայում ոչ միայն անհնար էր,

այլև բացառված էր և եթե անգամ երջանիկ պատահականությամբ նա այդ ծանրաձողը կարողանար բարձրացնել «իր երջանիկ երազներից մեկում», ապա միանշանակ ձախողվելու էր և ծանրաձողը «գցելու էր» ոտքին… Այսօր, մենք ականատես եղանք այդ պաշտոնյայի «փառահեղ ձախողմանը»… Իսկ ինչու «փառահեղ», որովհետև նրա «քթի տակ» հիվանդանոցում երկու հոգի սպանվեց…

իսկ դա նշանակում է, որ նա գտնվելով դեպքի վայրում բացարձակ չի տիրապետել օպերատիվ վիճակին, այլ խոսքով՝ եղել է ներկա, բայց բացակա վիճակում…
Եվ այս որակի Ոստիկանապետը պետք է այդ համակարգը բարեփոխի՞… ու ինքը հավատում է, թե ինքը կարող է…

Ես խորապես խղճում եմ ոչ կոմպետենտ Ոստիկանապետին, որովհետև նրան հասարակության մեծամանությունը «ծաղրում է»… Գաղտնիք չէ, որ Ոստիկանության համակարգում մեծ կարևորություն ունի Ոստիկանապետի գործոնը, ով կստեղծի այնպիսի համակարգ, որը կապահովի արդյունավետ աշխատանք… իր դեպքում նման բան ակնկալելը՝ ծայրահեղ մոլորություն է…

Մյուս կողմից էլ՝ այո, հասարակության նկատելի մասն հենց Ոստիկանությունից է պահանջում «բոլորին բռնել» ու «թալանածը ետ բերել»… Եվ հենց այս հարցում է, որ հասարակությունը չի վստահում և թերահավատորեն է վերաբերվում գործող Ոստիկանապետին…
Հ.Գ. Իհարկե, ընդունված կանոնի համաձայն, ոստիկանության լրատվականը » կբեմադրի «հուզիչ և հերոսական» ռեպորտաժներ՝ նվիրված «խիզախ» Ոստիկանապետին… բայց պարզից էլ պարզ է, որ այս գնդապետը ոչ միայն չի կարողանում ղեկավարել Ոստիկանությունը, այլև բարեփոխումներից հազարավոր կիլոմետրերով հեռու է..

. իսկ այսօր էլ պարզ դարձավ, որ բացարձակ անտեղյակ և անիրազեկ է ու ոչ միայն չի տիրապետում Հանրապետության օպերատիվ իրավիճակին, այլև մեծ ցանկության դեպքում չի էլ կարող անգամ հավակնել…
Հ.Գ. Լիահույս եմ, որ հարգելով ոստիկանի պատվաբեր կոչումը կներկայացնի հրաժարական և այդպիսով »

կփրկի» թե’ իրեն և թե’ Ոստիկանության համակարգը…

Իսկ եթե այնուհանդերձ փորձի «համառել» և չհրաժարվի Ոստիկանապետի պաշտոնից, ընկնելու է իր նախորդի օրը… եթե վերջինս ծանոթ «ախպերության» շնորհիվ մի կերպ հանգրվանեց «ախրանիկի պոստում», ապա ինքը մեծ ու համառ ջանքերի շնորհիվ առնվազն կարող է հավակնել որևէ գիշերային ակումբի դռան պահակի «պաշտոնին»… Մնացյալը՝ շուտով…

Оцените статью
error: Content is protected !!