Փաշինյանը երեկ ունեցել է շատ վատ հանդիպում իրաապահների հետ, որի ժամանակ պահանջել է՝ ցանկացած պատրվակով իմ նկատմամբ քրեական գործ հարուցեն. Վանեցյան

ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահներից պահանջել է քրեական գործ հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ։

 

«Ես վարչապետի սիրած բառերով կասեմ։ Օդում կախված լուրերի համաձայն, Փաշինյանը երեկ ունեցել է շատ վատ հանդիպում իրաապահ համակարգի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ պահանջել է՝ ցանկացած մի պատրվակով իմ

նկատմամբ քրեական գործ հարուցեն և ինձ ենթարկեն քրեական պատասխանատվության», — ասել է Վանեցյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության «Անվտանգության գործոն» հաղորդմանը տված հարցազրույցում։

«Նրանք հրաժարվել են ոչ թե իմ նկատմամբ կատարել այս կամ այն գործողությունները, այլ ասել են, որ կատարված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում որևէ հակաօրինական արարք Արթուր Վանեցյանի գործունեության մեջ չի հայտնաբերվել։ Արդյունքում, Նիկոլ Փաշինյանը

պատասխանել է, եթե դուք չեք կարողանում այդ հարցը լուծել, կլուծեմ ես։ Եվ գիշերը՝ ժամը 12-ին դուրս է գալիս մամուլի խոսնակի հայտարարությունը, որտեղ վերջին նախադասությամբ շատ հստակ ու ուղիղ հանձնարարական է տրվում իրավապահ մարմիններին ձեռնարկել միջոցառումներ այդ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ», — ասաց նա։

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում երկու տարբերակ կա. վարչապետը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, ստիպում է, որպեսզի իրավապահ մարմիններն իրականացնեն անօրինական գործողություններ կոնկրետ իր նկատմամբ։

«Եվ երկրորդը, եթե վարչապետը համոզված է, որ ես կատարել եմ այդ հանցագործությունը, ես հորդորում եմ նրան, գնալ դատախազություն կամ իրավապահ այլ որևէ մարմին և ներկայացնել հանցագործության մասին հաղորդում իմ վերաբերյալ։ Այդ դեպքում պարտադիր պետք է հարուցվի քրեական գործ։ Եվ եթե քննության արդյունքում կհաստատվի, որ մեղավոր եմ ես, ապա կկրեմ իմ պատիժը։

Բայց եթե կհաստատվի, որ ես մեղավոր չեմ, ապա Նիկոլ Փաշինյանը կենթարկվի քրեական պատասխանատվության սուտ մատնության համար», — ասաց Վանեցյանը։

ԱԱԾ նախկին տնօրենն ընդգծեց՝ այս ամենի նպատակն է շեղել հասարակության ուշադրությունը շատ կարևոր հարցերից։

«Ի վերջո Ղարաբաղի հարցով ի՞նչ փաստաթղթի շրջանակում եք բանակցում, պարոն Նիկոլ Փաշինյան։ Պատասխանեք այդ հարցին», — հարց ուղղեց Վանեցյանը։

Оцените статью
error: Content is protected !!