Կորոնավիրուսով վարակվածության 134 նոր դեպք, 2 նոր մահ` կորոնավիրուսից․ Նոր մանրամասներ

ԼՈՒՐԵՐ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 2066,

որից 929-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 1103-ը, բացասական թեստերը եղել են՝ 21 125-ը, մահվան դեպքերը՝ 32-ը: Եվս 2 մահվան ելքով դեպք է գրանցվել՝ այլ պատճառով, այսինքն  հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք և 29 առողջացած։

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 29-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը  1932 էր, բուժվածները՝ 900-ը, փաստացի բուժվողները՝ 1000-ը, բացասական թեստերը՝ 20 189-ը, մահվան դեպքերը՝ 30-ը:

Оцените статью
error: Content is protected !!