Հենց դա ինձ վհատեցրեց եւ բարկացրեց…. Վլադիմիր Պոզների ապշեցնող խոսքը հայ կնոջ ու հայ ընտանիքի մասին

ԲԼՈԳ

Երբ նստեցինք սեղանի շուրջը, տանտիրոջ կինը չմիացավ մեզ։

Պառավը շարունակում էր պառկած մնալ` հայացքը հառած դեպի մեզ, իսկ ընտանիքի մայրը նստեց նրա մոտ եւ սկսեց հետևել, թե ինչպես ենք հյուրասիրվում։ Հենց դա ինձ վհատեցրեց եւ բարկացրեց, և խոսեցի այդ մասին վարորդի հետ 1-2 ժամից` այն

բանից հետո, երբ հրաժեշտ տվեցինք ամբողջ ընտանիքին (ինչին ի պատասխան պառավը թեթևակի գլխով արեց, տանտիկինը տեղից չշարժվելով ժպտաց, իսկ երեխաները հերթով մոտեցան, ձեռքս սեղմելով հրաժեշտ տվեցին, ընտանիքի հայրն էլ արջի պես ողջագուրվեց)։

Սա ինչ բան էր,- փրփրեցի ես,- ինչո՞ւ այդ դժբախտ կնոջը թույլ չտվին մեր սեղանին նստել։ Վերջապես մենք քսաներորդ դարի վերջին քառորդում ենք ապրում ու իբր՝ առաջադեմ երկրում։ Վարորդը գլուխը տարուբերեց և ասաց. — Չես հասկանում, դու բան չես տեսնում։ Չնկատեցի՞ր։ Ամեն անգամ, երբ տերը ելնում էր տեղից, որ կենաց ասի, կանանց էր նայում, որ թույլտվություն ստանա։

Գլխի չընկա՞ր որ կի՛նը նրան թույլ տվեց գառը խորովածի համար մորթել։ Եթե 2 կանայք թույլ չտային, նա մեզ չէր թողնի տուն մտնել։ Այդ ձեր կանայք են նույն սեղանին նստում ձեզ հետ, բայց ոչինչ չեն որոշում, իսկ մերն այդպես չէ։ Մենք կնոջը լսում ենք, քանի որ նա է կյանքը, նա է սկիզբն ամենի։ Իսկ դու սեղան, հա սեղան…

Հերթական անգամ կուրացած սեփական մշակույթից, սեփական ավանդույթներից, ես մեծամտորեն վերաբերեցի այլ մշակույթին ու հետևության եկա, թե այս ժողովուրդը կանանց երկրորդ կարգի մարդ է համարում։ Մասնակիորեն, կարծում եմ, որ ես,

այդուամենայնիվ ճիշտ էի, բայց ճիշտ էր և վարորդը, որ քմծիծաղում էր արտաքին «հավասարության» վրա, որից գոռոզանում ենք մենք` արևմուտքի քաղաքակրթության ներկայացուցիչներս: Մի խոսքով, ես էլի մի դաս ստացա. «Մի դատիր, եթե նյութին անծանոթ ես…»։ Հատվածը՝ Վլադիմիր Պոզների` «Հրաժեշտ պատրանքներին» խորագիրը կրող ինքնակենսագրական գրքից։

Оцените статью
error: Content is protected !!