Պատմություն ՀՀ իշխանությունների «կույս հարսնացու» չգտնելու մասին․․․

ԲԼՈԳ

Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Պատմություն ՀՀ իշխանությունների «կույս հարսնացու» չգտնելու մասին․․․

Տևական ժամանակ զերծ էի մնում քաղաքական մեկնաբանություններից, քանզի ՀՀ իշխանությունների վերջին քայլերը տրամաբանելը համաձայնվեք բարդ է։ Այնուամենայնիվ, Ազգային ժողովում այսօր տեղի ունեցածը ստիպում է արձանագրել խիստ մտահոգիչ և հիասթափեցնող մի իրողություն։ ՀՀ ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը: Երվանդ Խունդկարյանն ընտրվեց՝ ստանալով 84 կողմ, 2 դեմ ձայներ, Արթուր Վաղարշյանը՝ 86 կողմ, 1 դեմ, Էդգար Շաթիրյանը՝ 85 կողմ, 3 դեմ ձայներով:

Խունդկարյանի և Շաթիրյանի անցյալի և գործունեության վերաբերյալ երեկ միանգամայն հստակ նկարագիրը հասարակությանը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Ավելացնելու բան թերևս չկա։
Փաստենք միայն, որ Սահմանադրական դատարանն այսօր ունի քոչարյանասերժական ռեժիմի երկու թմբկահար և կա մտավախություն, որ Շաթիրյանն ու Խունդկարյանը մոտ ապագայում վերջնականապես կթմբկահարեն նաև Նոր Հայաստանի դատաիրավական համակարգը։

Ի պատասխան Բաբաջանյանի և հասարակության լայն շերտերի մտահոգության, երեկ Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ԱԺ-ում սրբեր չկան և որ բոլորն աշխատել են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Իսկ ի՞նչ է նշանակում բոլորն աշխատել են նախկինների օրոք։ Այո նախկինների որոք աշխատել ենք բոլորս։ Աշխատել եմ ես, որպես լրագրող, աշխատել է Պողոսը՝ որպես կոշկակար, աշխատել է Պետրոսը՝ որպես շինարար։ Նախկինների օրոք աշխատել է նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Վերջապես, նախկինների օրոք աշխատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ի տարբերություն Խունդկարյանի և Շաթիրյանի, սակայն Նիկոլ Փաշինյանն ու Վահե Գրիգորյանն աշխատել են հանուն ազատության, պայքարել են հանուն Նոր Հայաստանի կայացման։

Արդյո՞ք նորմալ կարելի է համարել, որ նոր Հայաստանում Վահե Գրիգորյանի հետ ՍԴ դատավոր է նաև Խունդկարյանը։ Պատասխանը թողնում եմ ընթերցողիս հայեցողությանը։ Նախկինների օրոք աշխատել է նաև Արթուր Վանեցյանը։ Չգտնելով «կույս աղջկա»՝ ՀՀ իշխանությունները նրան վստահեցին ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնը։ Այսօր նույն իշխանությունը քաղում է նախկինների օրոք աշխատած պաշտոնյանի փառահեղ գործունեության պտուղները։
Մանկական սխալներից դասեր չքաղած իշխանությունը փաստորեն չկարողացավ «կույս հարսնացու» գտնել նաև Սահմանադրական դատարանի համար։ Սովոնաբար երբ հարսնացուն կույս չի լինում թե փեսացուն և թե հարսը ներկայացնում են տարաբնույթ պատճառաբանություններ բարեկամների մոտ սևերես դուրս չգալու համար։

Երեկ մենք լսեցինք տարաբնույթ պատճառաբանություններ պետական մակարդակով։ Ավելացնելու բան թերևս չկա։ Եթե ի զորու չեք գտնել կույս հարսնացու դա ձեր խնդին է։ Բայց մի փորձեք նախկինների կոմից ծակված աբլիգացիաներին փաթաթել ժողովրդի վզին։

Оцените статью
error: Content is protected !!