Հույս ունենք՝ կողմերն անվերապահորեն կիրականացնեն պայմանավորվածությունը. Լավրով

ԳԼԽԱՎՈՐ

Մոսկվայում ընթացող ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը և Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությանը։

«Մենք 2 օր առաջ հանդիպում ենք ունեցել Մոսկվայում։ \

Առաջարկությունը եղել է նախագահ Պուտինի կողմից՝ Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված։

Հենց սկզբից Ռուսաստանը, ինչպես երկկողմանի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, արել է ամեն ինչ՝ իրավիճակի լարվածությունը թուլացնելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար։

Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսային բանակցություններից հետո նախագահ Պուտինը հումանիտար նկատառումներից ելնելով առաջարկել է հրադադարի ռեժիմ մտցնել։

Եվ հոկտեմբերի 10-ին կայացավ մեր հանդիպումը, որը թույլ տվեց հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերել։ Եվ հույս ունենք, որ այն անվերապահորեն կիրականացնեն երկու կողմերն էլ»,- հայտարարեց Լավրովը:

ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացակայանի և ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Оцените статью
error: Content is protected !!