Ես չեմ ուզում, որ իմ եղբոր արյամբ գծված սահմանում թուրքի լամուկները ման գան ու խաղան…Արցախում զոհված Թաթուլի քրոջ հուզիչ խոսքերը

ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում սեպտեմբերի քսանիննին զո հվեց ժամկետային զինծառայող Թաթուլ Թովմասյանը: «Թաթուլս 2020թ. հունվարին գնաց բանակ, սկզբում Գյումրիում է ծառայել, հետո տեղափոխվել է Ղարաբաղ: Թաթուլը սովորում էր Պոլիտեխնիկում, Ատոմային էներգետիկա ֆակուլտետում, ինքը շա՜տ երազանքներ ու նպատակներ ուներ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց զո հված զինծառայողի քույրը՝ Լիլիթ Թովմասյանը:

Լիլիթը նշեց, որ Թաթուլը ոչ միայն հիանալի եղբայր էր, այլև արժանի ու սիրված զավակ ծնողների համար. «Թաթուլս անասելի բարի ու շատ հոգատար էր: Ինքը շատ էր մեզանից տարբերվում, կարծես այս աշխարհից չլիներ, այնքան բարի էր, նվիրված, ընկերասեր»,— ընդգծեց Թաթուլի քույրը:

Նա նաև խոսեց եղբոր բնավորության մասին՝ շեշտելով, որ եղբայրը հեշտությամբ կարողանում էր շփման եզրեր գտնել, թե‘ փոքրերի, թե‘ իր հասակակիցների և թե‘ մեծահասակների հետ. «Թաթուլս շատ կենսուրախ էր՝ կյանքի ամեն վայրկյանը վայելող: Կենդանիներ շատ էր սիրում, ինքը շուն ուներ եւ ամեն անգամ, երբ զանգում էր, հարցնում էր՝ շունս լա՞վ է, լա՞վ կերակրում եք: Ու զանգելիս էլ՝ միայն մեզ չէր զանգում, ինքը բոլորի հետ կապ էր պահում բարեկամներից սկսած, ծառայող ընկերներից վերջացրած: Դրա համար Թաթուլի այսօրվա ֆիզիկապես չլինելը սուգ է բոլորիս համար: Թաթուլիս տեսակը շատ է պակասում մեր հասարակության մեջ»,-ասաց Լիլիթը:

Քույրը մեզ հետ զրույցում ասաց, որ 2-րդ մոր պես է եղել Թաթուլի համար. «Իմ ու Թաթուլի միջև կա ինը տարվա տարբերություն ու ես այսօրվա պես հիշում եմ նրա մանկությունը, թե ինչպես եմ իրեն կերակրել, քնեցրել: Անասելի մեծ ցավ է այս ամենը ու շատ դառն է այս հպարտությունը: Ես չեմ ուզենա, որ որևէ քույր այս դառը հպարտությունը ճաշակի, թո‘ղ՝ իմ եղբայրը լինի վերջին զո հը»,- նշեց Լիլիթը:

Վերջինս, սակայն, մեկ բանի համար է ափսոսում, որ այդպես էլ չի տեսնի իր եղբորը՝ հոր կարգավիճակում. «Ես տեսել եմ, թե ինքը ինչպիսի զավակ է, ինչպիսի եղբայր, և ինչպիսի ընկեր ու մե ռնելու չափ ցավում եմ, որ չեմ տեսնելու՝ ինչ հայր կարող էր լինել, չնայած մի վայրկյան էլ չեմ վարանում, որ ինքը կլիներ լավագույն հայրը»:

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, վերջին դեպքերը նրան դարձրեցին էլ ավելի հայրենասեր. «Ես ուզում եմ, որ մենք հաղթենք, ես չեմ ցանկանում, որ իմ եղբոր արյամբ գծված սահմանում թուրքի լամուկները ման գան ու խաղան: Ես ուզում եմ, որ հայ ժողովուրդը շենացնի այն հողերը, որոնք որ այսքան կյանք խլեցին, ու այսքան ընտանիքների մեջ սուգի պատճառ դարձան»,- եզրափակեց զո հված զինծառայող Թաթուլ Թովմասյանի քույրը:

Оцените статью
error: Content is protected !!