Մովսես Հակոբյանի ասուլիսում հնչած տեղեկությունների հիման վրա քրգործ է հարուցվել. ՀՔԾ

ԼՈՒՐԵՐ

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած տեղեկություններով նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական

ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Կատարվում է նախաքննություն: Այդ մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՔԾ-ից: Կառույցից այլ մանրամասներ չհայտնվեցին, թե ով է անցնում քրգործով և ովքեր են հրավիրվել հարցաքննության։

Հիշեցնենք՝ Մովսես Հակոբյանը երկու օր առաջ ասուլիսի ընթացքում պատերազմում հայկական կողմի պարտության պատճառների մասին խոսելիս մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել՝ պնդել էր, որ չի կատարվել պատշաճ զորահավաք, գնվել է սխալ զինտեխնիկա, զինված ուժերում կրճատվել է մարտավարական,

և ավելացել, այսպես ասած, «թուղթ ստորագրող» կամ օպերատիվ օղակը։ Բացի այդ, նրա պնդմամբ` անձամբ վարչապետի հրամանով բանակը համալրելու փոխարեն կամավորներին են ուղարկել առաջնագիծ։

 

Оцените статью
error: Content is protected !!