Արթուր Վանեցյանը Վազգեն Մանուկյանի թեկնածության մասին

ԼՈՒՐԵՐ

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանից այսօր լրագրողները հետաքրքրվել են՝ Վազգեն Մանուկյանը վարչապետի ընդունելի՞ թեկնածու է։ «Մենք չենք քննարկել։ Վազգեն Մանուկյանը Հայաստանի Հանրապետությունում ունի իր ներդրած ավանդը, երկրի հենց ամենասկզբից եղել է վարչապետը, հետո բանակաշինության մեջ է ունեցել մեծ ավանդ։ Եվ նրա փորձն ու գիտելիքները, եթե լինի նման հարց, կարող են և օգտակար լինել»,- ասել է Վանեցյանը։

Ըստ նրա՝ վարչապետի թեկնածուի հարցը երկրորդական է։ «Սա զուտ քաղաքական պայքար չէ, պաշտոնի համար պայքար չէ, պայքար է հայրենիքի փրկության համար։ Ուստի վարչապետի անձը, թե ով կլինի այդ վարչապետը, հավատացեք, շատ արագ կոնսենսուսի միջոցով կհայտարարվի։ Միայն մի բան կարող եմ ասել՝ չի կարող լինել վարչապետ մի մարդ, ով չունենա հանրային աջակցություն»,- հավելել է Վանեցյանը։

Նրա տեղեկացմամբ՝ 17 քաղաքական ուժերը պատրաստվում են իրականացնել անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ, շրջել մարզերով, ավտոերթեր անել։

Оцените статью
error: Content is protected !!