Ժողովուրդը ձեզ անիծում է, ժողովուրդը ձեր դեմ է դուրս եկել. ակցիա ԱԺ-ի մոտ

ԼՈՒՐԵՐ

Ազգային ժողովի շենքի մոտ այսօր`նոյեմբերի 26-ին, ԱԺ «Իմ քայլ»-ի պատգամավորներին ակցիայի մասնակիցները կոչ են անում վերացնել ռազմական դրությունը: Նրանք նաեւ պահանջում են չեղարկել ռազմական դրությունը:

«Պատգամավորներ, էն որ ասում եք` ժողովուրդը դեմ չի տեղի ունեցածին, դա լկտի սուտ է, ժողովուրդը ձեզ անիծում է, ժողովուրդը ձեր դեմ է դուրս եկել, պայքարողների շարքերը էլ ավելի է շատանալու մեր թիվը: Ռազմական դրության շարոնակմաբ դուք ուզում եք խեղդել էդ բողոքի ձայնը, որը չի հաջողվելու: Վերացրեք ռազմական դրությունը, թողեք էդ աթոռները, որպեսի ամբողջ կյանքներդ դավաճանի պիտակով ման չգաք»,-ասաց ակցիա մասմնակիցներից մեկը բարձրախոսով:

Նրանք վանկարկում են «Ամոթ, ամոթ» եւ իրենց հետ բերել են «Իշխանություն հեռացիր», «Պատասխան եք տալու» եւ այլ գրությամբ պաստառներ:

Նշենք, որ ակցիան վերահսկում են մեծ թվով ոստիկաններ:

Оцените статью
error: Content is protected !!