Հրատապ. ՀՀ-ում հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի

ԼՈՒՐԵՐ

Հայաստանում՝ զորամասի տարածքից դուրս, հայտնաբերվել է ռուս պայմանագրային զինծառայողի դի՝ առանց բռնության հետքերի։ Կատարվում է հետաքննություն։ Այս մասին հայտնում է TASS լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը։

«Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի հրամանատարության հանձնաժողովը իրավապահ մարմինների հետ համատեղ անցկացնում է հետաքննություն պայմանագրային զինծառայողի մահվան փաստի կապակցությամբ։

Զինվորականի մարմինն, առանց կյանքի նշաների, հայտնաբերվել է ծառայակցի կողմից բնակության վայրում՝ զորամասի տարածքից դուրս։ Զինծառայողի մարմնի վրա բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել»,- հայտնել են Հարավային ռազմական շրջանից։

Մամուլի ծառայությունում հավելել են, որ այս պահին պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները։

Оцените статью
error: Content is protected !!