Ադրբեջանցիները երեք դիրք են տեղադրել Սոթքի հանքի տարածքում

ԼՈՒՐԵՐ

Ես չգիտեմ՝ հանքի տերերն ինչ պայմանավորվածություններ ունեն հակադիր կողմի ներկայացուցիչների հետ, գուցե հանքը կշարունակվի բնականոն հունով շահագործվել։

Անվտանգային սպառնալիքի դեպքում մեր միջամտությունը կլինի։ Այս մասին հրատապ ասուլիսին ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

Նա վստահեցրեց, որ հանքի ղեկավարությունը քաջատեղյակ է ըստ մակրոտնտեսական բաժանման գտնվելու վայրի մասին։

Հարցին՝ արդյոք ադրբեջանցիները մտել են հանքի տարածք, ԳՇ պետի առաջին տեղակալը նշեց, որ այո մտել են և երեք դիրք են տեղադրել տարածքում, որոնցից մեկը հանքի եզրագծով։

Оцените статью
error: Content is protected !!