«ԼՂ կարգավիճակի որոշման հարցը դժվար թե առաջ գնա ». Կոնստանտին Զատուլին  

ԼՈՒՐԵՐ

«ԼՂ կարգավիճակի որոշման հարցը դժվար թե առաջ գնա ներկա իրավիճակում. այն հետաձգվում է ավելի լավ ժամանակների». Կոնստանտին Զատուլին  

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնսատանտին Զատուլինը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է նախօրեին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած բանակցությունների արդյունքներին և վերլուծել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Քաղաքական գործչի խոսքով՝ այն պահին, երբ առաջնահերթ պետք էր դադարեցնել ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշելու պահը չէր: «Այդ հարցն այս հանդիպումից հետո էլ լուծված չէ, դրան անդրադարձ էլ չի արվել»,- ասել է Զատուլինը՝ հիշեցնելով, որ սկզբից ևեթ ԼՂ կարգավիճակի հարցն է եղել պատերազմի և բանակցությունների պատճառը:  

«ԼՂ կարգավիճակի որոշման հարցը դժվար թե առաջ գնա ներկա իրավիճակում, Հայաստանի այս դրության պարագայում, երբ նրա դիրքորոշումները կասկածի են ենթարկվում նախևառաջ հենց Հայասատանի ներսում: Անկասկած, Ադրբեջանը, հաղթանակով թևավորված, այսօր պատրաստ չէ որևէ փոխզիջման գնալ կարգավաիճակի հարցի շուրջ… Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը այնուամենայնիվ ամենագլխավորն է, այսօրվա դրությամբ դեռևս հետաձգվում է ավելի լավ ժամանակների»,- հավելել է ՌԴ պատգամավորը:  
 

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը կայացել է նախօրեին Կրեմլում: Եռակողմ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերել տնտեսական ուղիների բացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, որը մարտի մեկին երկրների ղեկավարներին կներկայացնի տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ կողմերին չի հաջողվել կարգավորել ռազմագերիների փոխանակման խնդիրը, ինչպես նաև քննարկել Արցախի կարգավիճակին առնչվող հարցը:

Оцените статью
error: Content is protected !!