Պատկերացնում եմ, թե ինչ աղաղակ կբարձրանար, եթե վարչապետը… Լյովա Եղիազարյան

ԼՈՒՐԵՐ

Հանրապետություն կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայտնի ուժերն ու ծախու քաղաքագետները վայնասուն էին բարձրացրել, որ գերիների հարցը կլուծվի Մեղրիի միջանցքի հաշվին։

Հնարավոր է, որ Ալիևի կողմից նման առաջարկություն եղել է ու մերժում է ստացել։ Կարծում եմ, որ դա է եղել պատճառը, որ գերիների հարցում կան դժվարություններ։Պատկերացնում եմ, թե ինչ աղաղակ կբարձրանար, եթե վարչապետը գնար այդպիսի գործարքի։

Ոնց որ թե ռևանշիստները սպասում էին այդպիսի լուծման։ Դրա համար էլ վարչապետին քարկոծում են գերիների հարցով։

Սրանք անհամբեր սպասում էին ձախողմանը»։

Оцените статью
error: Content is protected !!