«Հայտարարում եմ,որ կանգնում եմ ՀՀ վարչապետի կողքին և աջակցում պարոն Փաշինյանին։
2018 թվականին կանգնել եմ պարոն Փաշինյանի կողքին, որպեսզի այսօր ապրեմ ազատ երկրում։
2019 թվականից աշխարհում սկսվեց համաճարակ,որը տարածվում էր օդակաթիլային ճանապարհով և հասավ Հայաստան։Ցավոք քովիդի դեպքերը շարունակվում են հաստատվել մինչև օրս։
Չնայած որ մենք շրջապատված ենք թշնամիներով,կանգնեցինք պատերազմի առաջ, թեկուզ և պարտվեցինք պատերազմում,միևնույն է` շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին, որ զոհաբերելով իր հեղինակությունը , կանգնեցրեց պատերազմը՝ զոհերից խուսափելու համար։
Կյանքը փորձություններով լի է։ Մենք պետք է մեր Վարչապետի կողքին լինենք և միասին պայքարենք այս դժվարին պահին։
Ես աջակցում եմ ՀՀ վարչապետին»- Գրել է Վալոդիկ Մխոյանը Ֆեյսբուքի իր էջում ։