Այդ ե՞րբ եմ կեղծիք հրապարակել․․․ Բա հերքեք որ կեղծիք է.․․ Բա ասում եք ֆեյք եմ…. Ռեգինա Պրազյան

ԼՈՒՐԵՐ

Հասարակ ժողովրդին այնքան մարդու տեղ չեք դրել, որ ձեր չեղած ուղեղի սխալ դասավորության ծալքերին զոռ տալով հայտնի մարդկանց անուններ եք շահարկում միայն և մերժում այն վարկածը, որ Ռեգինան ժողովրդի մի մասնիկն է, հասարակ մի աղջիկ, որը չի լռելու անկախ ամեն ինչի։ Չի լռելու այլևս հասարակ ժողովուրդը անկախ ձեր սպառնալիքների, պիտակավորման, տարանջատման և տարածած կեղծիքի։

Աննա Հակոբյանի անունը շահարկելով դուք բնութագրեցիք ձեր տկարության և անճարության աստիճանը։ Այդ ե՞րբ եմ կեղծիք հրապարակել։

Բա հերքեք որ կեղծիք է։ Հերքման փոխարեն ամեն մեկդ նույն վրացական շամպույնը բերաններդ առած վրացական փրփուռներ թողնելով ինչ-որ վրացի աղջկա անուն ու նկար եք շահարկում, որի պատմության մասին ես երբեք ոչինչ չեմ թաքցրել։

Չթքող ուղտի տեսքով ամեն ոք իր պարտքն է համարում ինձ անդրադառնալ։ Բա ասում եք ֆեյք եմ։ Ո՞ր մի նորմալ ու արժանապատիվ մարդը ֆեյքին այդքան կանդրադառնա։ Վախենալու բան եթե չունեք ինձանից հեռու խաղացեք, բայց գիտեմ, որ շատ ունեք ու ես մտածված եմ ձգձգում կարևորի մասին հանրայնացման պրոցեսը։ Դաստիարակում եմ ձեզ, որ ամեն կեղծիքի դիմաց հավաստի և փաստացի ապտակ ստանաք։ Դե մի հատ էլ երդվի, որ դու Արման Աբովյանի մորաքրոջ տղան չես այ ուլ։

Փաստորեն էջիս վրա կենտրոնացրել եք մի շարք մասնագետների վերլուծելու համար, թե ով եմ ես։ Վստահ եմ, որ անվճար ձեր նմաններին չէին էլ բարևի, իսկ վատնած գումարով կարող էիք բարեգործությամբ զբաղվել օրինակ։ Ես էլ կողքից կօգնեի բալքի մարդ կդառնայիք այլ ոչ թե մարդու տնազ!!!

Оцените статью
error: Content is protected !!