Էդգարը միշտ ժպտում էր, Վահեն՝ բնավորությամբ ավելի լուրջ էր. Իրար հետ ծնվեցին, իրար հետ էլ գնացին․․․․ զույգ եղբայրներ Վահեն ու Էդգարը

ԲԼՈԳ

Հրազդանցի զույգերը՝ Վահեն ու Էդգարը, իրար հետ ծնվեցին, իրար հետ էլ զոհվեցին։ «Փոքր ժամանակ ես էի միանման հագցնում, բայց մեծացան, իրենք էլ սկսեցին միանման հագնվելը։ Ինչ առնում էին՝ նույնը»,-պատմում է եղբայրների մայրը՝ Արմինե Ավագյանը։

Էդգարը միշտ ժպտում էր, Վահեն՝ բնավորությամբ ավելի լուրջ էր, չի եղել մի միջոցառում, որ եղբայրները ելույթ չունենային, չնվագեին։ «Վահեի մեքենային մի քանի ժամ առաջ խփել էին, Վահեն մեջը չէր եղել։

Հետո ասել էին, որ պետք է իրենց տեղը փոխեն, թշնամին ֆիքսել է տեղը, Էդգարն իր մեքենայով վերցրել է Վահեին, ու մեքենային հարվածել են, երկուսով մի մի մեքենայի մեջ խփել էր անօդաչուն։ Հունվարի 10-ին պետք է գային»,-ասաց տղաների մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում

Оцените статью
error: Content is protected !!