Քիչ առաջ Մանե Թանդիլյանը հայտարարություն է տարածել

ԼՈՒՐԵՐ

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախարար Մանե Թանդիլյանը РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ հակամարտության սրացումից հետո տարածաշրջանում հումանիտար ճգնաժամ է առաջացել:

«Պատերազմից հետո մեզ մոտ հումանիտար ճգնաժամ է, և սոցիալական հարցերը շատ սուր են դարձել։ Մենք լուծում ենք առաջացող խնդրահարույց հարցերը՝ ինչպես սեփական ուժերով, այնպես էլ բարեգործական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության, ռուս խաղաղապահների օգնությամբ»,-ասել է Թանդիլյանը։

Նա պարզաբանել է, որ փախստականներին բնակարանով ապահովելու հարցն այժմ շատ սուր է, սակայն տարածաշրջանում արդեն սկսել է աշխատել նրանց վերաբնակեցման ծրագիրը:

«Մենք արդեն սկսել ենք լուծել խնդրահարույց հարցերը, նաև արդեն կարող ենք խոսել երկարաժամկետ ծրագրերի մասին»,-ասել է Թանդիլյանը։

Оцените статью
error: Content is protected !!