Գյումրիում Վազգեն Մանուկյանի դեմ ակցիան կազմակերպ է ռազմական ոստիկանության պետի միջոցով. Փաստ

ԼՈՒՐԵՐ

Գյումրիում Վազգեն Մանուկյանի դեմ ակցիան կազմակերպ է Անդրանիկ Քոչարյանը՝ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի միջոցով. Փաստ

Գյումրիում Վազգեն Մանուկյանի դեմ ակցիան կազմակերպվել է Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով։ Past.am-ի տեղեկություններով, ակցիան կազմակերպել է «իմքայլական» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի միջոցով։

Գյումրիից ադրբեջանական գերության մեջ գտնվողների հարազատներին համոզել են, թե՝ պետք է ակցիա անեք, որ Նիկոլ Փաշինյանը բանակցի ու ձեր երեխեքին վերադարձնի։ Շատերին սպառնացել են ուղիղ՝ ասելով՝ եթե Վազգենի հավաքին մասնակցեք, ձերոնցով չենք զբաղվելու։

Որպեսզի ընդդեմ ակցիային հնարավորինս շատ մասնակցություն լինի, ներգրավել են նաև Գյումրու որոշ կրիմինալ շրջանակների։ Նույն կրիմինալ շրջանակների միջոցով Նիկոլ Փաշինյանի դեմ խոսող ակտիվ քաղաքացիներին սպառնացել են, որ «չեն մարսելու», հաշվեհարդար կտեսնեն իրենց հետ, եթե մասնակցեն Վազգեն Մանուկյանի հավաքին։

Չնայած սրան, դահլիճային հավաքը եղել է բազմամարդ, ընդդեմ Վազգեն Մանուկյանի ակցիան՝ փոքրաթիվ մարդկանցով։ Այսինքն, անգամ բարձր մակարդակի պաշտոնյաները չեն կարողանում մարդկանց համոզել հօգուտ Փաշինյանի և ընդդեմ Մանուկյանի քայլերի գնալ։

Оцените статью
error: Content is protected !!