«Հետաքրքիր է` իրականում շատ ինտելեկտուալ պրն Մանուկյանը տեղյա՞կ է, որ …». Հայկ Մարտիրոսյան

ԼՈՒՐԵՐ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վանաձորում Վազգեն Մանուկյանի ելույթի վերջին հատվածը, որ վերաբերում էր Առաջին պատերազմի ժամանակ տարածքներն ազատագրելուն` գոնե այդ մասով տեղավորվում է լևոնտերպետրոսյանական և նիկոլփաշինյանական գաղափարախոսության շրջանակներում։

Մանուկյանն, իհարկե դատապարտում է մեզ և դատապարտվում է «ոչմիթիզհողականությունը» և համարում դա պատերազմի աղբյուր։

Մարդը, որ տերպետրոսյանի և փաշինյանի թշնամին է, ըստ էության, կրկնում է նրանց մոտեցումը։
Մանուկյանը երեսուն տարիների ընթացքում չի փոխել երեսուն տարի առաջվա իր խիստ սխալական և խորհրդային տրամաբանութան վրա հիմնված մոտեցումները, թե «այդ տարածքները պահել չէր լինի», թե «դրանք անվտանգության գոտի էին, որ պետք է վերադարձվեին»։ Եվ մեղադրում է բոլորին, որ այդ «ճշմարտությունը» ժողովրդից երեսուն տարի թաքցրել են։

Հետաքրքիր է` իրականում շատ ինտելեկտուալ պրն Մանուկյանը տեղյա՞կ է, որ կա Գոլանի Բարձունքների հրաշալի օրինակ, որ շատ ավելի անվիճելիորեն էր պատկանում Սիրիային, քան Ադրբեջանի Առաջին և Երրորդ հանրապետություններին ընդհանրապես չպատկանող Քռից արևելք ընկած ողջ հատվածը։ Իսկ Գոլանը հնարավոր եղավ գրավել, պահել և հակառակ ՄԱԿ-ի բոլոր դրույթների, բանաձևերի և Անվտանգության Խորհրդի որոշումների` անգամ լեգալացնել և դարձնել այլևս Իսրայելի անբաժանելի մաս` իսրայելցիների գաղափարական ամրության, անզիջումության, կամային հետևողականության և գիտակցության, որ գրաված հողը երբեք չի կարելի հանձնել։
Սա պետք է բոլորս հասկանանք։ Երեսնամյա հնության նամշահոտ և այլևս անգրագետ պատկերացումներն աշխարհի, այլ երկրների «թողնել»-«չթողնելու», սեփական հայրենիքը այլոց ցանկություններով պահել-չպահելու, վերաբերյալ, սեփական իրավական հիմքերը, սեփական Առաջին հանրապետության իրավահաջորդությունն անտեսելն ու ծաղրելը, սեփական պատմական-իրավական իրավունքների վրա թքելը պետք է այլևս իսպառ վերացվեն մեր մտածողությունից։

Ես «ոչմիթիզհողական» եմ։ Եվ այլևս ողջ հայ ժողովուրդը ոչ միայն պետք է ոչմիթիզհողական լինի, այլև դառնա` մղոններովհողազատագրողական։
Միա՛յն։ Եթե, իհարկե, ուզում ենք ապրել»։

Оцените статью
error: Content is protected !!