Մ. Մինասյանը պետք է պատասխան տա սուտ մատնության համար. Ա. Միրզոյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մ.Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար»։
Հիշեցեն որ
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը քիչ առաջ ցնցող բացահայտում արեց՝ հայտարարելով,
որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 2005 թվականից հանդիսանում է Թուրքիայի գործակալ,
իսկ 2007 թվականից նաև Հայաստանի ԱԱԾ ագենտ։
Եվ երբ Հայաստանի ԱԱԾ-ն հայտնաբերել է Միրզոյան-Թուրքիա կապը՝ նրան պարտադրել է դառնալ «двойной агент»։
Միքայել Մինասյանը խոստացավ Միրզոյանի՝ գործակալ լինելու ապացույցը հրապարակել իր տելեգրամ ալիքում։