Լևոն Երանոսյանի պաշտպանը դիմել է դատախազությանը

ԼՈՒՐԵՐ

Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին պատերազմի օրերին Շուշիի բերդ տանելու գործով պաշտպանական թիմը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությանը և սպասում են պատասխանին։

Պաշտպանը շատ փակագծեր չբացեց, ասելով, որ իրավական պրոցեսներ են ընթանում, այլ մանրամասներ պարզ կդառնան հետագայում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին մամուլը գրեց, թե Լևոն Երանոսյանը բերման է ենթարկվել, նրա տեղը փաստաբանն էլ չգիտեր։

Այս դեպքից մեկ ամիս անց, Երանոսյանը հայտնել էր, որ իրեն տարել են Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել։ Թե ինչն է եղել պատճառը ոչ իրավապահներն են հստակեցնում, ոչ Երանոսյանը

Оцените статью
error: Content is protected !!