Մինուս 6 կիլոգրամ մեկ շաբաթում . Շիլաներ՝ նիհարելու համար

ԼՈՒՐԵՐ

Ognov.ru կայքը գրում է, որ շիլաները շատ օգտակար են օրգանիզմի համար։ Բջջանյութ, վիտամինների հարուստ պարունակություն, միկրոէլեմենտներ, ածխաջրեր և սպիտակուցներ… այս ամենը շիլաները հրաշալի միջեց են դարձնում դիետիկ սնունդի համար։ «6 շիլա» դիետայի սկզբունքն այն է, որ 6 օրվա ընթացքում պետք է ուտել միայն շիլա՝ խստորեն պահպանելով կանոնները։

«6 շիլա» դիետայի ճաշացանկը

Երկուշաբթի՝ ցորեն
երեքշաբթի՝ կորեկ
չորեքշաբթի՝ վարսակ
հինգշաթի՝ բրինձ
ուրբաթ՝ գարի
շաբաթ՝ գարեձավար
կիրակի՝ թվարկված բոլորի խառնուրդով շիլա։

Շիլան պատրաստելու համար թվարկված բաղադրիչների վրա անհրաժեշտ է ավելացնել եռացած ջուր 1։3 հարաբերակցությամբ և եփել 5 րոպե, ծածկել այն և թողնել թրմվի։ Առավոտյան քաղցած վիճակում մեկ բաժակ կիտրոնով տաք ջուր խմեք, 20 րոպե անց նախաճաշեք։ Աղ, շաքար, կարագ ավելացնել չի թույլատրվում։ Շիլան կերեք յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ անգամ։ Թույլատրվում է թարմ բանջարեղեն (գազար, վարունգ, լոլիկ, բուլղարական պղպեղ) օգտագործել, միրգ (խնձոր, ցիտրուսային մրգեր) և կեֆիր։ Չի թույլատրվում օգտագործել ձուկ, միս, ձու, կաթ, ալկոհոլ, քաղցրավենիք և ալյուրով պատրաստված մթերք։ Կարելի է ոչ քաղցր թեյ խմել, անհրաժեշտ քանակով ջուր։ Մեկ շաբաթ դիետային հետևելու արդյունքում կբարելավվի աղիների աշխատանքը, օրգանիզմը կմաքրվի բնական ճանապարհով, կհարստանա վիտամիններով և միկրոէլեմենտներով, ինչն անխուսափելիորեն կանդրադառնա կազմվածքի, մաշկի, մազերի և եղունգների վիճակի վրա։

Զգուշացում. եթե նյութափոխանակության համակարգի քրոնիկ հիվանդությամբ եք տառապում, ապա խորհրդակցեք բժշկի հետ՝ արդյոք կարո՞ղ եք հետևել նշված դիետային, թե՞ ոչ։

Оцените статью
error: Content is protected !!