Նոր նախագիծ. Ամանորին աշխատանքային օրերը փոխվելու են

ԼՈՒՐԵՐ

«Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ է ներկայացվել քննարկման Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծով առաջարկվում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանել:

Ըստ նախագծի՝ Ամանոր և Ծննդյան տոները նշվում են միայն հունվարի 1-ից հունվարի 2-ը ներառյալ, տոն է նաև հունվարի 6-ը: Այդ օրերը կլինեն ոչ աշխատանքյաին, մյուսները՝ աշխատանքային:

Ըստ նախագծի հիմնավորման՝ ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։

Оцените статью
error: Content is protected !!