Որքան նման են հայր ու որդի. Հայկոն ընտանեկան լուսանկար է հրապարակել

ՇՈՈՒ֊ԲԻԶՆԵՍ

Հայկոն ու կինը՝ Անահիտը, արդեն տևական ժամանակ է, ինչ բաժանված են իրարից և այդ մասին հանրայնորեն ասել են։ Նրանց միակ որդին՝ Արմանը, բնակվում է մայրիկի՝ Անահիտի հետ։

Անահիտը զուգահեռ բիզնեսային գործունեությամբ է զբաղվում, ստեղծել ու հետևողականորեն զարգացնում է իր բրենդը՝ միաժամանակ փորձելով համատեղել որդու ուսման ու դաստիարակության, նրա հետ ժամանակ անցկացնելու մայրական պարտականությունները։

Արմանը հաճախ է ժամանակ անցկացնում նաև հայրիկի՝ Հայկոյի հետ։

Նրանք միասին սիրում են այցելել հայաստանյան տեսարժան ու գեղեցիկ վայրեր։ Արմանը արդեն մի քանի տարի է, ինչ սովորում է Պուշկինի անվան հայտնի դպրոցում։

Այսօր Հայկոն գեղեցիկ ընտանեկան լուսանկար է հրապարակել։ Նա տեղադրել է իր և որդու՝ Արմանի հետ համատեղ լուսանկարը։

Ինչպես երևում է լուսանկարից և ինչպես նկատել են բազմաթիվ օգտատերեր, Հայկոյի տղան որքան մեծանում, այնքան ավելի է նմանվում իր հայրիկին։

Оцените статью
error: Content is protected !!