Կրեմլը հաստատեց տարածված լուրերը

ԳԼԽԱՎՈՐ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանը դավաճանե՞լ է Հայաստանին. Քոչարյանի պատասխանը՝ Պոզների հարցին
«Ես հաստատում եմ։ Նրանք իսկապես խոսել են հեռախոսով։ Եվ դուք գիտեք, որ նրանք վաղուց լավ հարաբերություններ ունեն և բավականին հաճախ են շփվում»,– ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլը կարո՞ղ է հաստատել կամ հերքել տեղեկությունն այն մասին, որ Քոչարյանն անցյալ շաբաթ շփվել է Պուտինի հետ, երբ Մոսկվայում է գտնվել «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Հիշեցնենք` Քոչարյանը ընկերության տնօրենների խորհրդի անդամ է։

Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ Քոչարյանի ու Պուտինի զրույցը տևել է մոտ 1 ժամ, քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամին, կայանալիք ընտրություններին, Արցախում տիրող իրավիճակին, անվտանգային հարցերին:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հրաժարվել էր մեկնաբանել այս տեղեկությունը։

Դիտեք նաև

Оцените статью
error: Content is protected !!