« Բայց եթե այս ամենի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը…» . Սիրված դերասան Հարություն Մովսիսյանը անդրադարձել է երկրում տիրող վիճակին

ԼՈՒՐԵՐ

Հայկական ինֆո-ն գրում է. Սիրված դերասան Հարություն Մովսիսյանն անդրադառնալով երկրում տիրող քաղաքական իրավիճակին եւ հասարակության որոշ շրջաններում ձևավորված դժգոհության ալիքին, ասել է. «Մեր ազգը երկար տանջվեց, այժմ չափազանց կարեւոր է, որ չսխալվի, որ իր հույսերն արդարանան…

Բայց եթե այս ամենի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը, ամեն բան լավ կընթանա: Ինքը երդվյալ տղա է, ասում է, որ եթե ինքն էլ սխալվի, իրեն էլ հանենք… Չի ասում, թե հավերժ է եկել իշխանության»: Նա նաև նշել է, որ ժողովուրդը ինչպես որ չի կարող վատ դերասանի սիրել, այնպես էլ` քաղաքական վատ գործչի… Անդրադառնալով նախորդ իշխանություններին նա ասել է.

{«subsource»:»done_button»,»uid»:»B5DC2778-B946-448E-96B9-85EE4419A345_1620012039573″,»source»:»other»,»origin»:»unknown»,»source_sid»:»B5DC2778-B946-448E-96B9-85EE4419A345_1620012059526″}

որ նրանք ժողովրդի շրջանում լավ տպավորություն չեն թողել, իսկ Փաշինյանի հետևում կանգնած է ողջ հայ ազգը: Սիրված դերասանը կարևորում է ընդդիմության դերը, ընդդիմադիր գործիչներին համեմատելով թատերագետների հետ. «Երբ դերասանը լավ չի խաղում, թատերագետը քննադատում է նրան, նույնը քաղաքական դաշտում պիտի լինի»:

Դերասանը երազում է, որ Հայաստանում շատ կուսակցություններ չլինեն, լինեն միայն երկուսը. «Թե չէ ամեն մեկն իր կուսակցական շահերն է առաջ տանում, ժողովրդի մասին չեն մտածում, այլ իրենց կուսակցության անդամների»: Նա նաև ցանկություն հայտնեց, որ Հայաստանում գա մի օր, երբ մարդիկ քաղաքականությունից չխոսեն և․․․«Ցանկանում եմ ամեն մեկս սուսուփուս մեր գործն անենք»:

Оцените статью
error: Content is protected !!